Հոկ 29,2013 00:00 Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել: Ավելին, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այս տարի նախագահի նստավայրը մոտ 1 մլն դրամ է տրամադրել «ճարտարապետական կոնստրուկտորական նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար»: Իսկ այդ աշխատանքները վստահել են «Արքիտեկչըլ Լայն Պրոջեկտս» ՍՊԸ-ին: Նշենք, որ 2014թ. պետական բյուջեից …
ԳԱՌԱՆ ՄՈՐԹՈՎ ԳԱՅԼԵՐԸ Հոկ 29,2013 00:00 Անցած կիրակի Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները կրկին ցույց տվեցին, որ վրաց հանրության ժողովրդավարացման գործընթացն արդեն անշրջելի իրողություն է: «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու վարած քաղաքականությունն, ի հեճուկս շատերի հոռետեսական ակնկալիքների, միանգամայն արդարացրեց իրեն: Համենայնդեպս, հակառակ Սահակաշվիլու ժողովրդավարացման գերէմոցիոնալ եւ հաճախ թատերականացված պոռթկումների, Իվանիշվիլու թիմը կարողացավ այս նախագահական ընտրություններն անցկացնել այնպես, որ շահեց ոչ միայն իրենց …
ՈՐՏԵՂ ՇՈՈՒ, ԱՅՆՏԵՂ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ Հոկ 29,2013 00:00 Սերժ եւ Ռիտա Սարգսյանները երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երեւան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Ս. Սարգսյանը մասնակցել է նաեւ մեկ այլ միջոցառման` «Մոսկվա» կինոթատրոնում «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացմանը: Եթե այսպիսի աշխատանքային առօրյա ունենար զարգացած որեւէ երկրի նախագահ, տարակուսելի ոչինչ չէր լինի, բայց որ նման ակտիվ …