ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ (խմբագրական) Նոյ 23,2013 12:35 Սերժ Սարգսյանը երեկ վերջապես անդրադարձել է Իլհամ Ալիեւի հետ ունեցած իր վերջին հանդիպմանը: Տարօրինակն այն է, որ այդ կարեւոր իրադարձության մասին իր գնահատականները հնչեցնելու համար նա այցելել է … մշակույթի նախարարություն: Թե ում մտքով է անցել այդ «փայլուն գաղափարը», դժվար է ասել: Եթե հենց մշակույթի նախարարությունն ընտրելով՝ Բաղրամյան 26_ում ցանկացել են ցույց տալ, թե Ղարաբաղի …
Նոյ 23,2013 12:31 ՀԱՐՑ. Ապահովագրական գործունեություն իրականացնելու համար պարտադի՞ր է ՀԴՄ-ների կիրառումը, թե՞ ոչ: Գրիշա Մարտիրոսյան (54 տարեկան, տնօրեն) ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ օրենքը չի տարածվում ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքում գործող բանկերի (ներառյալ՝ դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի …
Նոյ 23,2013 12:29 ՀԱՐՑ. Տղաս գտնվում է զինվորական ծառայության մեջ, եւ ես ուզում եմ իմանալ, թե պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիներն արդյոք համարվում են աշխատանքային ստաժ, թե ոչ: Սուսաննա Սարոյան (43 տարեկան, տնային տնտեսուհի) ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Սարոյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ աշխատանքային ստաժում հաշվարկվում է …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Նոյ 23,2013 12:26 Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տրամադրությունն այնքան է բարձրացել, որ Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակ դնելուց հետո պարել է հենց այնտեղ: Իհարկե, ԱԺ նախագահի ուրախությունը կարելի է հասկանալ. էկզոտիկ երկրներում անհոգ շրջագայում է, բայց լավ կլիներ, որ գիտակցեր, թե ինչի համար է ծաղկեպսակ դրել …
«ԵԹԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՄԱՆԱՅԻՆ, ԻՍԿ ՏԱՐԵՑՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱՅԻՆ…» Նոյ 23,2013 12:23 Գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը երեք տարի առաջ հացադուլ էր անում Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ կառուցվող դելֆինարիումի դեմ, համոզված էր, որ հայաստանյան պայմաններում դելֆինները չեն կարողանալու ապրել: Եվ այդպես էլ եղավ։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արվեստաբանն անդրադարձավ մերօրյա մտավորականության տեղին եւ դերին։ -Մտավորականության հարցն ամենացավոտն է։ Զարմանալիորեն մի բանով բոլոր հեղափոխական շարժումները նման են եղել իրար` …
ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՉԵՆ ՀԱՎԱՆԵԼ Նոյ 23,2013 12:22 Նոյեմբերի 23-ին պաշտոնապես կհիշատակվի սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան տարելիցը, իսկ մինչ այդ Հայաստան են եկել երգչուհու մեծ քույրը, աղջիկն ու տղան: Հրահատ Գեւորգյանը` երգչուհու ամուսինը, վատառողջ լինելու պատճառով կնոջ շիրիմին այցելել չի կարողացել, նա ԱՄՆ-ում է: Բայց անգամ օվկիանոսից այն կողմ նա արտահայտել է իր դժգոհությունը երգչուհու մարմարե արձանի վերաբերյալ։ Ըստ նրա` այն չի …
ԼՈՒՐԵՐ Նոյ 23,2013 12:20 ԹՈՒՐՔԵՐԸ` ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ Թուրքական tursu.tv հեռուստաալիքը Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված նախագիծ է սկսել: Հեռուստաալիքը ծրագրել է վավերագրական ֆիլմ նկարահանել տարածաշրջանում հայկական քամանչա երաժշտական գործիքը տարածած հայ բանաստեղծ, երաժիշտ, բանահավաք, երգահան եւ աշուղ Սայաթ-Նովայի մասին: Նկարահանումները կատարվելու են Վրաստանում, Հայաստանում, Իրանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այս երկրների մասնագետների ու արվեստագետների մասնակցությամբ նկարահանվող ֆիլմը նախատեսվում է ավարտել 2014-ի …
ԴԵՄ ԵՆ ԲՈՒՀԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ Նոյ 23,2013 12:17 Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միավորման հարցը: Սակայն այն այդպես էլ լուծում չի ստանում: Օրերս Վանաձորում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը բուհերի կոլեկտիվների հետ քննարկեց դրանց միավորման հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե …
ԵՐԲ ԱՌԱՋՆԱՅԻՆՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՆ ԵՆ Նոյ 23,2013 12:16 ՀՀ սպորտի նախարարության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջեւ վերջին շրջանի կոնֆլիկտները պայմանավորված են նաեւ մարզական ֆեդերացիաների նկատմամբ վերահսկողություն ունենալու մղումով: Ուստի մենք կփորձենք ներկայացնել, թե ինչպիսին են ՀԱՕԿ-ֆեդերացիաներ, սպորտի նախարարություն-ֆեդերացիաներ իրավահարաբերությունները։ Նշենք, որ թե՛ ՀԱՕԿ-ը, թե՛ մարզական ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են եւ առաջնորդվում են իրենց կանոնադրությամբ։ Իսկ նրանց հարաբերությունները ձեւավորվում են հետեւյալ կերպ։ Միջազգային …
ԼՈՒՐԵՐ Նոյ 23,2013 12:14 ՏՈՒԳԱՆՔՈՎ ՊՐԾԱՎ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Արամ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 14-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարվածել է նախկին կնոջը՝ Արեւիկ Հովհաննիսյանին՝ պատճառելով առողջության կարճատեւ քայքայմամբ թեթեւ մարմնական վնասվածք: Գեւորգյանը մեղադրվում է նաեւ այն բանում, որ դիտավորությամբ վնասել է Ա. Հովհաննիսյանի մորը՝ Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող …
26 Օգոստոս 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն արհամարհեց Տիգրան Ավինյանին. կադրերը փաստում են
26 Օգոստոս 00:03 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ
22 Օգոստոս 11:20 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում
25 Օգոստոս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Արմավիրում նորածին տղա երեխային գցել զուգարանը. 2 անձ մեղադրյալ
25 Օգոստոս 17:16 Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով
21 Օգոստոս 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական պատգամավորը, որին քրեականները ծեծել էին, պարտությունից հետո «պարգևավճար» ստացավ. նոր պաշտոն
18 Օգոստոս 23:41 ՖՈՏՈ․ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, հարսնաքույր է Իլոնայի և Արմենի հարսանիքին
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են