Գրեթե ամեն օր հայ հանրությունը տեղեկանում է որեւէ նկարչի, գրողի, դերասանի կամ երաժշտի՝ հայրենիքը լքելու, արտագաղթելու մասին։ Դրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով սոցիալական ցանցերում հայտնված նրանց հասցեներին՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Ռուսաստան… Ով էլ վերջնականապես չի գնում եւ, այսպես ասած, պալատական երաժիշտ, դերասան կամ նկարիչ չէ, պատրաստվում է գոնե ժամանակավորապես լքել հայրենի եզերքը՝ այլ երկրում գումար …