ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ Փետ 22,2013 00:00 ԱԺ էթիկայի հանձնաժողովի երեկվա նիստում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Հանձնաժողովը եզրակացություն է տվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կողմից «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին վիրավորելու եւ նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու միջադեպի վերաբերյալ՝ կատարվածը համարելով պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտում: Ուշագրավն այն է, որ հանձնաժողովի անդամներից միայն ԲՀԿ-ական Վահան Բաբայանն է դեմ քվեարկել այդ եզրակացությանը: …
ՈՒՐԻՇ ԲԱՐՔԵ՞Ր Փետ 22,2013 00:00 Իշխանությունները զարմանալի հանդուրժողականություն են ցուցաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ: Բանն այն է, որ թեեւ նախագահի ընտրություններից հետո նա երրորդ օրն է՝ հանրահավաք է անում, սակայն ո՛չ նախագահական նստավայրի, ո՛չ ԱԺ-ի, ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ ՍԴ շենքերի մոտ չկան ոստիկանության ներքին զորքերի մեքենաներն ու ջրցանները: Անգամ երեկ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը երթով գնաց Բաղրամյան պողոտա՝ նախագահական նստավայրում …
ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Փետ 22,2013 00:00 Երեկ երեկոյան՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի փոքր հանրահավաքից առաջ, միջադեպ է տեղի ունեցել. քաղաքացիական ակտիվիստ մի քանի երիտասարդ մոտեցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ու հարցրել, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց առաջ չի խորհրդակցել ժողովրդի հետ: Արմեն Մարտիրոսյանն էլ երիտասարդներին հարթակից անվանել է սադրիչներ, ինչը զայրացրել է երիտասարդներից մեկին, ու սկսվել …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 22,2013 00:00 ՇԵՖԸ ԿԱՍԻՓետրվարի 18-ի նախագահական ընտրություններից արդեն երեք օր է անցել, սակայն իրեն քաղաքական այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առ այսօր որեւէ կարծիք չի հայտնել ընտրությունների արդյունքների, ընտրական գործընթացի վերաբերյալ: Ըստ tert.am-ի՝ Ծառուկյանը Հայաստանում չէ, գա, նոր ԲՀԿ-ն կխոսի: ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀԸՆախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ հայտարարել է, թե փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, …
Ո՞ՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԳՈՒԺՈՒՄ ԶԱՆԳԸ Փետ 22,2013 00:00 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ պաշտոնական տվյալների համաձայն նախագահի ընտրություններում ստացել էր կես միլիոն քվե ու գրավել երկրորդ տեղը, հետընտրական գործընթացները վերածել է զավեշտի: Ընդամենը երեք օրում այս թեկնածուն ոչ միայն հասցրեց փոշիացնել իր զանգվածը, այլեւ վերջ դրեց հետընտրական քաղաքական զարգացումներին:Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, պարզվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հակառակ Ազատության հրապարակում գիշերելու եւ …
ԽՈՒՍԱՓԵՑԻՆ Փետ 22,2013 00:00 Հանրապետական կուսակցությունը երեկ հրաժարվել է Ազատության հրապարակում ծրագրած հանրահավաքից: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իրենց այդ որոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Որովհետեւ այդ նույն հրապարակում հնչում են հակասահմանադրական կոչեր, իսկ երկու քաղաքական թիմերի, մեր հասարակության երկու տարբեր հատվածների հանդիպումը կարող էր նաեւ անցանկալի հետեւանքներ ունենալ»: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 26-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ն …
ԳՐԱՆՑՎԵԼ Է Փետ 22,2013 00:00 Նախօրեին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գրանցվել է բոտուլիզմի մեկ դեպք չորս տուժածով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից: «Մեծահասակ մայրն իր երեք դուստրերի հետ գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնում: Բժիշկները մոր ու ավագ աղջկա առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության: Այս պահի դրությամբ …
ԱՅՍՏԵՂԻՑ ԱՅՆՏԵՂ Փետ 22,2013 00:00 «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք նա մասնակցել է ՀՀ նախագահի ընտրություններին: «Ընտրություններին մասնակցել եմ, ընտրությունների ընթացքը տեսնելով՝ ուղղակի ջղայնությունս եմ արտահայտել ու դուրս եմ եկել: Մեր տեղամասում, որտեղ ես եմ քվեարկում, 200 հոգի լրացուցիչ ցուցակով շրջաններից մարդ էին բերել եւ 3 տեղամասում՝ իրար կողք կողքի, բացեիբաց պտտեցնում էին այդ մարդկանց: …
ԳՐԻԳՈՐԻՉԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՀՀԿ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է Փետ 22,2013 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ քվեարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը պարտվել է: Այս առիթով զրուցեցինք Գալուստ Սահակյանի հետ:-Պարոն Սահակյան, ի՞նչն է պատճառը, որ Ձեր թաղամասում ՀՀԿ առաջնորդը շուրջ 300 ձայնով խայտառակ ձեւով պարտվեց:-Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի օգտին չեն քվեարկել, ու նա խայտառակ պարտություն է կրել: Ընտրություններում հաղթել …
ՐԱՖՖՈՒ ԽԱՂԵՐԻՆ ՉԻ ՄԻԱՆԱԼՈՒ Փետ 22,2013 00:00 ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դեռեւս չի ցանկանում հրապարակել իր հետագա անելիքները: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին միանալուն, ապա ասաց. «Ով դժգոհություն ունի եւ պատրաստ է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին, թող միանա, ես իրենց միանալու որեւէ խնդիր չեմ տեսնում, չունեմ եւ չեմ միանալու»: -Պարո՛ն Մելիքյան, նախօրեին …
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից