Ոստիկանները Մեծամորում կարգավորել են կուտակումը Փետ 18,2013 17:55 ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Մեծամոր քաղաքի 20/02 տեղամասում ժամը 15:05-ի սահմաններում առաջացած մարդկային կուտակումների առնչությամբ հանձնաժողովի նախագահի հրավերով` ոստիկանության ծառայողները միջամտել և կարգավորել են ընտրողների հերթը, որը տևել է 7-ից 8 րոպե: Դրանից հետո որևէ այլ գործողություններով ընտրությունների բնականոն ընթացքը չի խոչընդոտվել:
Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում (Տեսանյութ) Փետ 18,2013 17:50 Օգնականը ընտրողի կամքը չհարցրած՝ նրա փոխարեն քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին “Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում”,-այսօր Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում, սա ասելուն պես, մի աղջիկ ընտրողի քվեաթերթիկի վրա նշումն արեց եւ ուղեկցեց քվեատուփի մոտ: Ընտրողն ընդամենը խնդրեց օգնել, հանձնաժողովի նախագահը ընտրողներից մեկին, որին ճանաչում էր, հրահանգեց այդպես օգնություն ցույց տալ: Ընտրողը բացարձակ չասաց, թե ում …
Հրազդան գետում փնտրում են 13-ամյա երեխային Փետ 18,2013 17:46 Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում, ըստ տեղեկությունների, 13-ամյա երեխա է խեղդվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ …
Երկու հոգի Շենգավիթում բռնվել են կրկնակի քվեարկության փորձ անելիս Փետ 18,2013 17:37 Շենգավիթի 12/16 ընտրատեղամասում ժամը մոտ 14.30-ին երկու քաղաքացիներ՝ 1955-ին ծնված Գագիկ Միքայելյանը եւ 1981-ին ծնված Հովհաննես Մովսիսյանը փորձել են կրկնակի քվեարկություն իրականացնել: Շենգավիթում Հայ ազգային կոնգրեսի կառույցի համակարգող Վոլոդյա Հովհաննիսյանը iLur .am-ին տեղեկացրեց, որ նրանք ստացել են քվեաթերթիկները եւ քվեարկել: Քվեատուփի մոտ նստած հանձնաժողավի անդամ Նարինե Վարդանյանը՝ (“Ժառանգություն”) հայտնաբերել է, որ նրանց անձնագրերում արդեն քվեարկությանը …
Նստացույց ԿԸՀ-ի դիմաց Փետ 18,2013 17:33 Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ նստացույց են հայտարարել ԿԸՀ-ի դիմաց: Նրանց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. “Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին: Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Որպես մեր …
ՔՀԻ. Խախտումներ ժամը 16:30-ի դրությամբ Փետ 18,2013 17:25 Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հայտնել է, որ Կապանում գտնվող 38/19 ընտրատեղամասում ժամը 11։00-12։00–ի սահմաններում նշված ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողների թիվը նշված չի եղել։ Դիտորդի նկատառումից հետո հանձնաժողվը սկսել է գրառումներ անել ընտրողների թվի վերաբերյալ։ Նույն տեղամասում ինչ-որ մեկը, ներկայանալով որպես վստահված անձ, դիտորդներին, լրագրողներին ուղեկցել է ընտրատեղամաս՝ ասելով, որ խնդիրների դեպքում ինքը կօգնի։ Դիտորդը դիմել է …
Զանգվածային լցոնում Արտաշատի տեղամասերից մեկում Փետ 18,2013 17:19 Արտաշատ քաղաքի 17/5 տեղամասում շուրջ 30 րոպե առաջ ընտրախախտում է արձանագրվել: Մոտ 20-30 երիտասարդ մտել են ընտրատեղամաս, շրջափակել քվեատուփը և 400-500 քվեաթերթիկ լցոնել: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին Transparency International և “Լրագրողներ` հանուն մարդու իրավունքների” ՀԿ-ների դիտորդները: Նրանց խոսքով` երիտասարդները իրենց ձեռքերը բռնել են և չեն թողել նկարահանել: ՍիվիլՆեթը փորձել է միջադեպի կապակցությամբ զրուցել …
Աջափնյակ համայնքում լցոնումներ են Փետ 18,2013 16:54 Աջափնյակ համայնքի էստոնական փողոցի 6/5 ընտրատեղամասում լցոնումներ են կատարվում: Այս մասին A1plus-ի թղթակցին է հայտնել 6/5 ընտրարտեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նորայր Անդրեյանը: Նա պատմել է նաև, որ մարդկանց խմբերով բերում են, բարոյահոգեբանական ազդեցություն ունենում նրանց վրա: Թղթակիցը փորձել է պարզել այս ամենը Սերժ Սարգսյանի վստահված անձից, բայց նա հրաժարվել է: “Հորս արև, …
ԿԸՀ-ն խաբեց. Կնիքն անհետանում է. (տեսանյութ) Փետ 18,2013 16:45 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե անձնագրերում քվեարկությունից հետո դրված կնիքները կարելի է հանել թաց անձեռոցիկի կամ թաց մատի թեթեւակի հպումով: Ներկայացնում ենք “Ժողովուրդ” օրաթերթի խմգագրությունում նկարահանված մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է թե ինչպես է անձնագրից ջնջվում կնիքը առանց որեւէ նյութ կիրառելու, քվեարկելուց մոտ երկու երկու ժամ անց: Տեսանյութը՝ …
Ընտրակաշառք վերցրած քաղաքացին մահացել է. կաշառքը հետ են պահանջում Փետ 18,2013 16:26 Վանաձորում մի ընտանիքի Սերժ Սարգսյանին ընտրելու համար երեսուն հազար դրամ են տվել: Ինչպես “Առաջին լրատվական”-ին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից, երեք հոգանոց ընտանիքին կաշառք են տվել, որպեսզի ընտրեն Սերժ Սարգսյանին: Երեկ ընտանիքի մայրը մահացել է, իսկ Սերժ Սարգսյանի շտաբից ընտանիքին կաշառք տվողը եկել և հետ է ուզել տասը հազար դրամը: Նշենք, որ տիկին Ալմաստի …
28 Հունվար 19:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում. Ավինյան
29 Հունվար 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խիստ նկատողություն ստացած նոտարներից մեկը նախկին դատավոր Տիգրան Մուկուչյանի կինն է. Սրբուհի Գալյանի «հարձակումների» հետքերով
29 Հունվար 10:42 Հայաստանում շատ դեղամիջոցներ դուրս են եկել վաճառքից. Առողջապահության նախարարությունը մեկնաբանում է
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
24 Հունվար 14:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
23 Հունվար 16:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ. ննջասենյակ մուտք գործելու հետևանքը Արմավիրում
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են