Արման Վեզիրյանն արդարացվեց Փետ 11,2013 14:32 Շենգավիթ վարչական շրջանի դատարանն այսօր, ըստ էության, բավարարեց գործով մեղադրող դատախազի միջնորդությունը և դադարեցրեց ,Հելսինկյան ասոցիացիաե հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացնելով նրան։ Իսկ գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին գրում է “Փաստինֆո”: Հիշեցնենք, …
Գարեգին Բ-ն կարգալույծ է արել Տ. Ոսկան քահանա Բաղումյանին Փետ 11,2013 14:28 Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ոսկան քահանա Բաղումյանը (Տավուշի թեմ)` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին իր դիմումի հիման վրա: Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Վիգեն Բաղումյան ավազանի անունով:
Արտակարգ դեպք գազանանոցում. Վայրի շները խեղդել են երեք մուֆլոնների Փետ 11,2013 14:02 Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երեւանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Երեւանի կենդանաբանական այգու տնօրինության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել էին Մուֆլոնների ազատավանդակ եւ խեղդամահ արել երեք կենդանի: Այգին ցավում է այս տխուր պատահարի համար, քանի որ մուֆլոնը Հայաստանի …
Քաղաքացին նետվել է Գորիս քաղաքի դիտակետից Փետ 11,2013 14:00 Փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Գորիս քաղաքի դիտակետից: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
Ըմբռնումով մոտեցի՛ր այդ ամենին, ո՛վ հայ ժողովուրդ… Փետ 11,2013 13:55 Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. “Չեզար” Լամբրոզոն իր հայտնի “Հանցագործ մարդը” աշխատության մեջ խոսելով հանցագործությունների առաջացման մասին, նշում է որ դրա համար կան զանազան եւ զգալի պատճառներ… Շատերին գուցե տարօրինակ թվա, բայց Լամբրոզոն այդ պատճառների մեջ նշում էր եղանակային, կլիմատիկ երեւույթներըև հավասարաչափ, ծայրահեղ ջերմաստիճանները, տարվա տարբեր եղանակները, պետության, բնակավայրերի աշխարհագրական դիրքը, …
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում Փետ 11,2013 13:30 Փետրվարի 9-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, “ՌԱՖ-2203” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Ռոմիկ Մարտիրոսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Նոր մանրամասներ Պարույր Հայրիկյանի մահափորձից Փետ 11,2013 13:27 Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը. Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր “Նագան” տեսակի …
Թունավորում շմոլ գազից Փետ 11,2013 13:24 Փետրվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ Շահումյան փողոցի տներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Լիլյա Վարդանյանը: Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան գազօջախի շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն:
Գյումրիում բացվել է ոստիկանության նորակառույց շենքը (տեսանյութ) Փետ 11,2013 13:22 Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցել է ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը: 1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում: 2008 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը, որը դադարեցվեց 2010-ին: Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր …
Կրկին բոտուլիզմի դեպք է արձանագրվել Փետ 11,2013 13:19 ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է: Փետրվարի 9-ին Ջերմուկի բնակիչը սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Հաջորդ օրն առավոտյան ժամը 10-ի մոտակայքում հիվանդը զգազել է …
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
08 Հունվար 07:21 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից