Ընտրություններ 2013. Փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 20 հաղորդում Փետ 11,2013 18:46 2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող Հայաստանի Հանրապետության գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ Փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 20 հաղորդում, որոնցից 11-ին դատախազությունն …
Պատահար Արցախի եվ Այվազովսկիի փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ Փետ 11,2013 18:40 Փետրվարի 10-ին, ժամը 07.30-ին, Երեւանի Արցախի եւ Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել “Հունդայի” եւ “ԳԱԶ-323213” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները եւ “Հունդայի”-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է միջազգային դիտորդների Փետ 11,2013 18:35 Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ Աննա Չուրդովային (Չեխիա): ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է …
Կայացել է հրաձգության Հայաստանի առաջնությունը Փետ 11,2013 18:07 Փետրվարի 10-ին ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են Վանաձորի, Գյումրու, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան, Հրաձգության հանրապետական, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիկները, ինչպես նաև հրաձիգներ Վրաստանից: Ընդհանուր թվով մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը: Առաջնությանը ներկա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար …
Աղվեսը կծել է նորածնի մատը Փետ 11,2013 16:34 «Sky News»-ը գրում է, որ Լոնդոնի Բրոմլի շրջանում աղվեսը մտել է տներից մեկը եւ կծել նորածնի մատը: Փոքրիկ գազանին հաջողվել է մահճակալից դուրս քաշել երեխային եւ կծել նրա մատը: Երեխային տարել են հիվանդանոց, որտեղ պլաստիկ վիրաբույժներին հաջողվել է կարել մատը, այժմ երեխան վերականգնողական շրջան է անցնում տանը: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները:
ՍԱՏԿԵԼ Է ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ Փետ 11,2013 16:31 Ֆիլիպիններում սատկել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենախոշոր կոկորդիլոսը, որը գտնվում էր Ագուսան դել Սուռ նահանգի էկոլոգիական պուրակում՝ ազատության մեջ: Վեց մետրանոց սողունը կշռում էր ավելի քան մեկ տոննա: Հայտնի չէ, թե ինչն է եղել ծովային հսկայի մահվան պատճառը: Կոկորդիլոսը փքված փորով շրջվել է եւ մի քանի ժամ անց սատկել: Ֆիլիպինների Բունավան քաղաքի բնակիչները …
Խիստ նկատողություն է հայտարարվել Երեվանի կենդանաբանական այգու տնօրենին Փետ 11,2013 16:22 Երեւանի քաղաքապետարանը խիստ նկատողություն է հայտարարել Երեւանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ: Նշենք, որ կենդանաբանական այգում վերջին …
ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑՈՒՄ ՀՈՒՆԴԱՅԻՆ ԲԱԽՎԵԼ Է ՄԱՐԴԱՏԱՐ ԳԱԶԵԼԻՆ. (ՖՈՏՈ) Փետ 11,2013 16:19 Փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արցախի պողոտայի և Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բակիչներ 33-ամյա Էդգար Ղազարյանի վարած “Հունդայի” մակնիշի 30 ԼՍ 366 համարանիշի և 40-ամյա Աբրահամ Բալյանի վարած “ԳԱԶ 32 32 13” մակնիշի 42 98 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն …
Արտագաղթը մեր ազգի պատմության անբաժան մասն է եղել (տեսանյութ) Փետ 11,2013 16:14 Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է արտագաղթի թեմային՝ պատմական ակնարկ կատարելով և ներկայացնելով իր տեսակետը մեր ազգի պատմության մեջ չափազանց տարածված այդ արատավոր երևույթի խորքային պատճառների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:
13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանվում է. (տեսանյութ) Փետ 11,2013 14:41 “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանման վտանգի տակ է, ինչի հիմնական պատճառն անտերությունն է: “ՀՀ իշխանությունները չեն գիտակցում պատմական ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սարերում գտնվող վանքերի մասին հիշելու ժամանակ չունի: Նրան ավելի շատ հետաքրքրում է Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում …
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քթի պլաստիկ վիրահատության 3 փորձ․ երիտասարդ աղջկա քթում օտար մարդու աճառներ են դրել
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան