Մահվան ելքով պատահար Օշականում. էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, “Օպել Ֆռոնտեռա” մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Աշտարակ” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:




Լրահոս