Սեպտեմբերի 22-ին` խաղաղության աղոթք Սիրիայի համար Սեպ 20,2013 14:24 Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի խաղաղության աղոթք Սիրիայի համար: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Հետախուզվում էր Տուապսե քաղաքի ոստիկանության կողմից Սեպ 20,2013 14:22 Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ախուրյան գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Լեռնիկ Մ.-ն, որը հունիսի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու մեղադրանքով:
Ազատ է արձակվել օրենքով գող Արմենակ Ղազարյանը (Պզո) Սեպ 20,2013 14:04 ԱՄՆ-ում սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ազատազրկման դատապարտված “օրենքով գող” Արմեն Ղազարյանը (մականունը “Պզո”), այս մասին տեղեկացնում է 168.am-ը: Ըստ դատավճռի, Արմեն Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Նա նույնիսկ երեք տարի անց չի կարող գալ Հայաստան, քանի որ, ինչպես գրվել էր …
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Սեպ 20,2013 14:01 Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Վեդի քաղաքի Գոռավան գյուղի մոտ` 1000քմ, Երևանի Թբիլիսյան խճուղում` 1500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Թվով 24 երթուղիների սպասարկման մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 17-ին Սեպ 20,2013 13:41 Երևանի քաղաքապետարանը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային և 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին: Երթուղիների ուղղություններին, մրցույթի անցկացման կարգին և պայմաններին, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ http://www. yerevan .am/edfiles/files/HAITARARUTYUN-2013 .pdf : Հայտարարված մրցույթին կարող են մասնակցել նաև …
ԳԱԶ-24-ը վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա Սեպ 20,2013 13:37 Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին, ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նոր ծրագիրը Սեպ 20,2013 13:35 “ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում”. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նոր ծրագիրը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտապես ուշադրության կենտրոնում ունենալով հասարակության շահերը և մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետությունում 2013թ. հուլիսի 1-ից սկսել է “ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության …
Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել է Վարդան Ղուկասյանի հետ Սեպ 20,2013 13:27 ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այսoր Գյումրի է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 6-րդ երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը Արագած փողոցում մասնակցել են “Արտ-Էքսպո 2013” ցուցահանդեսին: Այդ ժամանակ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ կանգնած են եղել նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, ովքեր Սերժ Սարգսյանին հրավիրել են խաչքարերի պուրակ՝ ծանոթանալու Ամենափրկիչ եկեղեցու շինարարարական աշխատանքներին: Սարգսյանն …
Թմրամիջոց՝ երիտասարդի գրպանից Սեպ 20,2013 13:25 Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի հրապարակին կից այգուց, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին, որի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված կանեփանման, դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Տեր կանգնենք մեր 22-ամյա անկախությանը.Մանվել Գրիգորյան Սեպ 20,2013 13:22 ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. “Հայաստանի Հանրապետության ԵրկրապահԿամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի` սեպտեմբերի 21-ի տոնի առթիվ: Անկախության ձգտող մեր ժողովուրդը դարավերջին …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան