Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Վեդի քաղաքի Գոռավան գյուղի մոտ` 1000քմ, Երևանի Թբիլիսյան խճուղում` 1500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս