Թվով 24 երթուղիների սպասարկման մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 17-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային և 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին:
Երթուղիների ուղղություններին, մրցույթի անցկացման կարգին և պայմաններին, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ http://www. yerevan .am/edfiles/files/HAITARARUTYUN-2013 .pdf : 
Հայտարարված մրցույթին կարող են մասնակցել նաև ուղևորափոխադրումների իրականացման փորձ ունեցող իրավաբանական անձինք:
Երևանի քաղաքապետարան




Լրահոս