ԵՄ հայտարարությունը՝ ակտիվիստների դեմ հարձակումների մասին Սեպ 13,2013 17:42 ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երեւանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական միության պատվիրակությունը՝ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով: “ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ եւ վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց …
Աղվան Հովսեփյանի հրաժեշտը(Տեսանյութ) Սեպ 13,2013 17:34 ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դուրս եկավ դատախազության շենքից, հանեց պիջակը և քայլելով Երևանի փողոցներով, ինչպես ինքն ասաց, գնաց տուն: Այսօր նրա պաշտոնավարման վերջին օրն էր: Տեսանյութը` Panorama .am-ի։
Ինչո՞ւ ֆուտբոլի հայ մրցավարները կալանավորվեցին (տեսանյութում) Սեպ 13,2013 17:23 Ինչու հայրենիք վերադառնալուց հետո ֆուտբոլի հայ մրցավարները կալանավորվեցին (մանրամասները՝ տեսանյութում)
Գլխավոր դատախազի պարտականությունները կկատարի Արամ Թամազյանը Սեպ 13,2013 17:18 ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով “Դատախազության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:
Կանեփանման թփերը քաղել էին այգիներից Սեպ 13,2013 17:11 Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Բուժական գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սլավիկ Ա.-ին` “Օպել-Աստրա” մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1977 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, 1981 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին և 1979 թ. ծնված Վահագն Ս.-ին: Ավտոմեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանեփանման թփեր, նույնանման զանգվածներ, ծխամորճ: Կանեփանման զանգվածներ են հայտնաբերվել նաև երեք …
Շղթայական ավտովթար Վաղարշապատում. կա վիրավոր Սեպ 13,2013 17:06 Վաղարշապատի Խորենացիի փողոցի թիվ 8 հասցեի մոտ, սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրար են բախվել “ԲՄՎ” եւ “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջիններս բախվել են ճամփեզրին կայանված “ՎԱԶ-2106” մակնիշի երեք ավտոմեքենաների: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ջուր չի լինի Սեպ 13,2013 16:57 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 07.00–ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 07.00–ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և …
Գաբրիել Սարգսյանը Իսպանիայի առաջնությունում Սեպ 13,2013 16:43 Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը Իսպանիայի թիմային առաջնության հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գուիյարոյի հետ:
Գողության փորձ կատարելու համար հետախուզվողին հայտնաբերեցին Սեպ 13,2013 16:33 Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ին, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Կրակոցների հետքեր Նիսան-Սանի վրա Սեպ 13,2013 16:30 Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և “Նիսան” մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են: Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել է “Նիսան-Սանի” ավտոմեքենա, որի ձախ կողմում …
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան