Կանեփանման թփերը քաղել էին այգիներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Բուժական գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սլավիկ Ա.-ին` “Օպել-Աստրա” մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1977 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, 1981 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին և 1979 թ. ծնված Վահագն Ս.-ին: Ավտոմեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանեփանման թփեր, նույնանման զանգվածներ, ծխամորճ: Կանեփանման զանգվածներ են հայտնաբերվել նաև երեք ուղևորների մոտ: Սլավիկ Ա.-ն և ուղևորները խոստովանել են, որ կանեփանման կանաչ թփերը քաղել են Բուժական գյուղի տարբեր այգիներից՝ իրենց օգտագործման համար: Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: 




Լրահոս