Շղթայական ավտովթար Վաղարշապատում. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վաղարշապատի Խորենացիի փողոցի թիվ 8 հասցեի մոտ, սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրար են բախվել “ԲՄՎ” եւ “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջիններս բախվել են ճամփեզրին կայանված “ՎԱԶ-2106” մակնիշի երեք ավտոմեքենաների: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդներից մեկը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս