Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ.բերման են ենթարկել ակտիվիստներին Սեպ 10,2013 12:41 Այսօր սառավոտյան 10։00-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու “Երեւանտրանս”-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը: Երեւանի քաղաքապետարանի մոտից բողոքի ակցիա անող ակտիվիստներից 8-ի նկատմամբ “վարչական բերում” է կիրառվել: Ակտիվիսները փորձել են մտնել քաղաքապետարան և մասնակցել ավագանու նիստին՝ պահանջելով անտարբեր չգտնվել հանրության շահերի …
Կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեվեկությունը Սեպ 10,2013 12:15 Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչեւ ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Երեւանի որոշ փողոցներում: Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, երթեւեկությունը կդադարեցվի հետեւյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի …
Ժառանգության թեկնածուի քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում Սեպ 10,2013 12:03 Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 6-ին եւ 7-ին ընթացել է Կապան քաղաքի թաղամասերում, 8-ին Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Խդրանց եւ Սյունիք գյուղական համայնքներում, սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքի թաղամասերում: “Ժառանգությանե մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղական համայնքների բնակիչները իրենց բողոքն էին հայտնել տարիներ շարունակ գյուղական համայնքերի խմելու ջրի եւ …
Իսակովի պողոտայում վրաերթի են ենթարկել 79-ամյա կնոջ Սեպ 10,2013 11:59 “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
44-ամյա կինը փորձել է ցած նետվել Կիեվյան կամրջից Սեպ 10,2013 11:57 Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 9-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 44 տարեկան անձը չպարզված կինը փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիեւյան կամրջից: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից:
Գազի արտահոսք եվ հրդեհ բնակարանում Սեպ 10,2013 11:55 Երեւան քաղաքի Ե. Քոչար փողոցի թիվ 21/1 շենքի բնակարանում, սեպտեմբերի 9-ին, 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. հանվել էին Մալաթիայի ոստիկանապետի ավտոմեքենայի համարանիշները Սեպ 10,2013 10:43 Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 800 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է Opel Astra մակնիշի 35 ՕV 699 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, Opel-ն էլ իր հերթին բախվել է իր առջևով ընթացող Mercedes մակնիշի 11 ՏՍ 395 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով, …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Սեպ 10,2013 10:41 Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ “խիյարի” թարս բուսնելու վերաբերյալ, կարծես թե սկսել է որպես ունիվերսալ բանաձեւ ծառայել մերօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների համար: Հազիվ թե մենք երբեւէ արժանապատիվ տրանսպորտ ունենանք, քանի դեռ երթուղու տերերը այսպես են վերաբերում վարորդների փնտրտուքին: Լուսանկարն արվել է “Ռոսսիա” կինոթատրոնի մոտակայքում: “Ժողովուրդ” օրաթերթի 610 համար
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սեպ 10,2013 10:39 Ս. թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է “Արձագանք-2013” ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Համաձայն ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի …
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԾ ԲԱՑ, ՄԵԾ ԽՈՑ ՉԿԱ Սեպ 10,2013 08:48 ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվելու: “Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ՝ …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը