Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է “Արձագանք-2013” ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Համաձայն ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և ՀՀ կառավարության 20.06.2013թ. որոշման՝ ս.թ հոկտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անց են կացվելու “Արձագանք-2013” ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ՚ “Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ” թեմայով:
Մարզումների նպատակն է.
1. Պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների նախապատրաստման հարցերով, փորձ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար:
2. Բարձրացնել պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում:
3. Կառավարման համակարգում ներդնել նոր արդյունավետ միջոցներ:




Լրահոս