Ժառանգության թեկնածուի քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 6-ին եւ 7-ին ընթացել է Կապան քաղաքի թաղամասերում, 8-ին Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Խդրանց եւ Սյունիք գյուղական համայնքներում, սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքի թաղամասերում:
“Ժառանգությանե մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղական համայնքների բնակիչները իրենց բողոքն էին հայտնել տարիներ շարունակ գյուղական համայնքերի խմելու ջրի եւ համայնքային ճանապարհների անմխիթար վիճակի, այժմ գյուղերի վերացման վտանգի մասին, իսկ Ուժանիս եւ Խդրանց գյուղերում դպրոցներ չեն գործում:
Սեպտեմբերի 7-ի ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշման վերաբերյալ “Ժառանգություն” կուսակցության անդամները հանդիպումների ընթացքում հայտարարել են, որ  գորիսյան միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով  մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները ուղղակի ծաղր են ժողովրդի նկատմամբ եւ փորձ Սուրիկ Խաչատրյանի նման մարդկանց դրդելու  նոր հանցագործությունների:
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ “Ժառանգություն” կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու  Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավի համայնքային հանդիպումների ընթացքում, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնակիցները պնդում էին՝ իրականացնելու հրամայական պահանջը՝ ազատվել ներկայիս իշխանություններից եւ հաստատել օրինական կարգ:  
Այսօր “Ժառանգություն” կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Կապան  քաղաքում եւ Շիկահող, Սրաշեն, Ծավ եւ Ներքին հանդ գյուղական համայնքներում՝ քարոզչական նյութերի դռնեդուռ տարածման միջոցով:




Լրահոս