Կդադարեցվի ջրամատակարարումը Ապր 19,2014 10:08 «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վրա կատարվող պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. ապրիլի 22-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը
«Նրանք, ովքեր մեզ հետ ճանապարհ են անցել, մենք շատ զուսպ ենք հակադարձումների մեջ»․ Գալուստ Սահակյան․ «Ժամանակ» Ապր 19,2014 10:03 Մենք արդյունավետ ենք համարում խորհրդակցությունները, քանի որ առաջին անգամ քաղաքական դաշտում բոլոր կուսակցություններն էլ շատ կոռեկտ հայտարարություններով հանդես եկան: Քաղաքական համաձայնությունների շրջանակը դրանով չի ավարտվում: Առավել եւս ես կարծում եմ, որ քաղաքական համաձայնությունները կարեւոր գործոն են, բայց երկրի կառավարման պրոցեսներն առաջ տանելու համար պարտադիր գործոն չեն: Մենք քաղաքական մեծամասնություն ենք: Եվ ողջ աշխարհում ընդունված է դասական ձեւը, որ եթե մեծամասնություն ես, ուրեմն դու էլ ամբողջական պատասխանատվություն ես կրում: Մենակության խնդիր չկա:
ՕԵԿ-ն օգտագործեց ՀՀԿ-ի ուժը. Մանվել Բադեյան Ապր 19,2014 10:00 Վստահում են թե չէ, պարզ կլինի ընտրությունների ժամանակ:
ՕԵԿ-ը կխախտի ԲՀԿ-ի մենիշխանությունը․ «168 ժամ» Ապր 19,2014 09:48 ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմության դաշտ տեղափոխվելով Գագիկ Ծառուկյանի մենիշխանությունը՝ ոչ իշխանական օլիգարխի մենիշխանությունը կարող է խախտվել։ Արթուր Բաղդասարյանն անապահով խավի ներկայացուցիչ չէր նաեւ մինչեւ 2008թ., սակայն դրան հաջորդած 6 տարիների ընթացքում կարողացել է հայկական չափանիշներով օլիգարխին համարժեք կամ գրեթե համարժեք նյութական կարողություն ձեռք բերել։
ԲՀԿ-ն փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ» Ապր 19,2014 09:32 «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թիվ 25 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Դավիթ Քոչարյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն ցանկանում է այնտեղ կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրել: Ավելին՝ մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ներքին պայմանավորվածություն ունի, որ այդ ընտրատարածքը մնալու է իրեն, եւ ՀՀԿ-ն այնտեղ չի խառնվելու:
Մարդիկ կուսակցություն են մտնում իշխանական կերակրատաշտի համար․ «Առավոտ» Ապր 19,2014 09:17 Ես ուզում եմ խոսել ՕԵԿ-ի շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին. երբ պետք է պաշտոն ստանալ, նրանք ՕԵԿ-ական են, կուսակցական հավաքներում «Քոչարի» են պարում, բոցավառ կուսակցական ճառեր են արտասանում։ Երբ պետք է աթոռը պահպանել, միանգամից դառնում են անկուսակցական՝ մոռանալով, թե ինչ մեխանիզմով են նախարար դարձել։
Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց է ունենալու ՌԴ անվտանգության քարտուղարի հետ․ «Հրապարակ» Ապր 19,2014 08:58 Մեր տեղեկություններով՝ ապրիլի 22-ին Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա։ Հանդիպում եւ առանձնազրույց է ունենալու ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։
Նախագահականից Նելսոն Զուլոյանին արգելել են լքել ՕԵԿ-ը․ «Ժողովուրդ» Ապր 19,2014 08:48 ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռեւս չի լքել ՕԵԿ-ը` ի տարբերություն իր կուսակիցընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զուլոյանը եւս ցանկացել է դուրս գալ ՕԵԿ-ից, սակայն նախագահական նստավայրից նրան արգելել են: Թերեւս նախագահական նստավայրում մտահոգված են ՕԵԿ-ի ճակատագրով, որ կուսակցությունից սկսված արտահոսքը կարող է շատ շուտով ճակատագրական դառնալ նրանց համար:
21 Հունվար 16:12 Փամփուշտներով ատրճանակով տղամարդու են հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում. ով է նա
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից