Անտեղյակ մարզպետները․ «Ժողովուրդ» Ապր 25,2014 08:57 «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մարզպետերից պարզել, թե արդյոք տեղյակ են իրենց պաշտոնանկությունների մասին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վրդովված հայտարարեց, որ ինքը որեւէ բան չունի պատասխանելու, քանի որ դրա ժամանակը չէ. «Ինձ դա չի հետաքրքրում»: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ այդ առումով որեւէ տեղեկություն չունի:
Դավիթ Քոչարյանի և Մխիթար Հարությունյանի միջև «սև կատու» է անցել․ «Հրապարակ» Ապր 25,2014 08:37 «Հրապարակ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում մնացած Դավիթ Քոչարյանի և ԲՀԿ-ից դուրս եկած նրա զարմիկի՝ Մխիթար Հարությունյանի միջև «սև կատու» է անցել: Դավիթի «կրակելու ու ծեծի» պատմությունն Մխիթար Հարությունյանն է հարթել և ոչ Ծառուկյանը, որի հետ հանդիպումից հետո Քոչարյանը սկսել է հետ պտտել դիմումների գործընթացը։
Կենսաթոշակային փոփոխությունների մի քանի տարբերակ կա․ «Ժամանակ» Ապր 25,2014 08:27 Պարտադիր կուտակային համակարգ կներդրվի ու կվերաբերի 1974թ. հետո ծնվածներին, սակայն որոշ մեղմացումներով։ Մեղմացում, օրինակ, կարող է լինել այն, որ բոլոր երիտասարդներին հնարավորություն տրվի վերցնել իրենց կուտակած միջոցները 10-15 տարի անց։
Արթուր Բաղդասարյանն «անհետանալու» է քաղաքական դաշտից․«Ժողովուրդ» Ապր 25,2014 08:19 Այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տեւական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից: ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց:
Նարեկ Սարգսյանի նշանակմամբ` Երեւանի ապագան վտանգված է. «Չորրորդ իշխանություն» Ապր 25,2014 08:03 ՀՀ նոր կառավարության կադրային փոփոխություններից ամենացնցողը, միանշանաՆարեկ Սարգսյանի նշանակմամբ բոլորին մի հարց է մտահոգում.Երեւանի ապագան վտանգված էկ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին քաղաքաշինության նախարար նշանակելու փաստն է։
«Լավ եմ արել բերման եմ ենթարկել, օրենքի շրջանակում եմ արել»․ «Հայկական ժամանակ» Ապր 25,2014 07:55 Երեկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի հարց ուղղեցինք դեկտեմբերի 2-ի ձերբակալություններից հետո ոստիկանների կողմից ցուցարարներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերի ու դրանք հետ վերցնելու մասին։
Նախագահականի ճոխ ծախսերը․ «Ժողովուրդ» Ապր 25,2014 07:40 Նախագահական նստավայրը 2013թ. տարեվերջին մոտ 58 մլն դրամ կամ ավելի քան 141 հազար ԱՄՆ դոլար է ծախսել լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի ու արխիվացման համակարգ ձեռք բերելու համար: Այդ գումարից 32.8 հազար դոլարը ծախսվել է մոնտաժի ու արխիվացման, 89.3 հազարը` տեսանկարահանման եւ 19 հազարը լուսանկարահանման համակարգ գնելու վրա:
Ծափահարություններ Տիգրան Սարգսյանին․ «Իրատես de facto» Ապր 25,2014 07:20 Քրիստոսի Հարության զատկական սուրբ Պատարագին մասնակցող նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը կանգնած էր հայոց «վսեմաշուք» իսթեբլիշմենտի կողքին, Պատարագի ավարտին Մայր տաճարից դուրս է եկել ոչ թե իշխանության, այլ «մի ոտ հետ»՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ։
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
31 Հունվար 23:40 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում․ «Հետք»
31 Հունվար 17:01 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չհերքեց՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը չի պահանջել, և այդ արտահոսքի համար Աղազարյանին հեռացրին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան