Հնարավոր է կարկուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև` նույնքանով կբարձրանա:

եղանակ
Երևանում՝
Ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
եղանակկ




Լրահոս