Նախագահականի ճոխ ծախսերը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախագահական նստավայրը 2013թ. տարեվերջին մոտ 58 մլն դրամ կամ ավելի քան 141 հազար ԱՄՆ դոլար է ծախսել լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի ու արխիվացման համակարգ ձեռք բերելու համար: Այդ գումարից 32.8 հազար դոլարը ծախսվել է մոնտաժի ու արխիվացման, 89.3 հազարը` տեսանկարահանման եւ 19 հազարը լուսանկարահանման համակարգ գնելու վրա: Ուշագրավն այն է, որ այդ ապրանքները նախագահական նստավայրը ձեռք է բերել ուղղակիորեն արտերկրից` ՄԱԿ-ում ՀՀ արդեն նախկին ներկայացուցիչ Կարեն Նազարյանի միջոցով: Եվ 141 հազար դոլարը նախագահական նստավայրն ուղարկել է անձամբ Նազարյանին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  

 




Լրահոս