ԱՊՕՐԻՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի, ինչպես նաեւ` ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի գնահատման, հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման հարցերով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, այնտեղ ընդգրկված են պաշտոնյաներ Բնապահպանության, Տարածքային կառավարման, Գյուղատնտեսության նախարարություններից, նաեւ` ջրային տնտեսության պետական կոմիտեից: …