Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ամիսներ շարունակ շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի ԱԺ ընտրություններին, երեկ պաշտոնապես հաստատվեցին: Իհարկե, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ դրսում ապրող մեծահարուստ հայերը Հայաստան են եկել եւ փորձել են քաղաքականությամբ զբաղվել, սակայն, որպես կանոն, այդ …