Հովհաննես Սահակյանը` Արա Աբրահամյանի վերադարձի և ակտիվացման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ հայտարարեց Հայաստանի քաղաքական դաշտ վերադարձի և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին:

Ի՞նչ է մտածում ՀՀԿ-ն` Աբրահամյանի վերադարձի և ակտիվացման մասին: Այս հարցի շուրջ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:

«Նորմալ եմ վերաբերվում: Անձամբ ես այստեղ նույնիսկ դրական միտում եմ տեսնում: Եթե այսօրվանից արդեն նախապատրաստվում են ընտրություններին, սա արդեն նշանակում է, որ այդ մարդիկ երկար ժամանակ ունեն պատրաստվելու: Որքան շատ մրցակցություն ունենանք, այնքան ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս