Արագածոտնի համայնքներում կկազմակերպվեն բակային ճամբարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնը հուլիսի 20-ից օգոստոսի 10-ը մարզի 10 համայնքների (Աշտարակ, Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Կոշ, Բյուրական, Ագարակ) երեխաների և երիտասարդների համար կկազմակերպի բակային ճամբարներ։

Երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնն այսպիսով փորձում է վերականգնել բարի ավանդույթները` ամառային արձակուրդներին երիտասարդների ու դպրոցահասակների օրը նպատակային ու հետաքրքիր դարձնելու համար:

Ծրագիրն իրականացնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համայնքային ղեկավարության հետ։ Բակային ճամբարների ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ սպորտլանդիաներ, մինիֆուտբոլի, վոլեյբոլի մրցույթներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս