Մանրամասներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի ցուցմունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի վերաբերյալ հարուցված քրեական գործով գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի ցուցմունքից: Վերջինս պատմել է, թե ինչպես է գումարը տնօրինվել, եւ ասել, որ կատարվածում միակ մեղավորը չէ: Արդյունքում, երբ նախաքննական մարմինը պահանջել էր անուններ տալ, վերջինս հրաժարվել է անուններ տալուց:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:




Լրահոս