Ինչ է սպասվում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ հնարավոր է` այս շաբաթվա վերջ կամ սկիզբ տեղի ունենա հոգաբարձուների խորհրդի երկար սպասված նիստը:

Հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց. «Ես միայն տեղյակ եմ, որ այդ ամենը շատ արագ ձեւով հիմա կազմակերպվում է: Մեզ խոստացել են, որ կա՛մ այս շաբաթվա վերջ կանցկացնեն նիստը, կա՛մ հաջորդ շաբաթվա սկիզբ, տեսնենք: Միայն դրանից հետո մենք կունենանք ղեկավար»:

Նշենք, որ հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի եւ մարզային կենտրոնների աշխատողները աշխատավարձեր չեն ստացել:




Լրահոս