հերթական ավտոբուսային վթար. զոհվել է 14 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի հարավ-արեւելքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել անդունդը, զոհվել է 14 աշակերտ,- հաղորդում է BBC-ն: Նախնական տվյալներով՝ վարորդը, փորձելով խուսափել մոտոցիկլետի հետ ճակատային բախումից, չի կարողացել կառավարել ղեկը: Վթարի պահին ավտոբուսում եղել է 40 երեխա: Այս պահին հայտնաբերվել են 14 զոհերի մարմինները, մի քանի երեխա փրկվել է: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:




Լրահոս