01.09.17

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` Սույն թվականի սեպտեմբերի 1-ին, ժամը 9:30-ին,  Երևանի  «Արգենտինայի Հանրապետություն»  №76  հիմնական դպրոցում  (Մարշալ Բաղրամյան պող., 52 շենք) տեղի կունենա առաջին ուսումնական օրվան նվիրված միջոցառում եւ դպրոցի գրադարանին գրքերի նվիրաբերման շնորհանդես, որին ներկա կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Գիտելիքի օրվա և  ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարԼևոն  Մկրտչյանը կայցելի Գեղարքունիքի մարզի  Ծաղկունք գյուղի բաց դպրոց : ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` սեպտեմբերի  1-ին, ժամը 9.00-ին Վազգեն Սարգսյան 3 հասցեումտեղակայված Կառավարական 2-րդ մասնաշենքից: Լրատվամիջոցներն իրենց մասնակցությունը կարող են հավաստել մինչև օգոստոսի 31-ը, ժամը 18.00-ն` զանգահարելով ՀՀ ԿԳՆհասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ 010-52-73-43, 094 22-89-24 հեռախոսահամարներով: Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը կայցելի  Երևանի թիվ 132 հիմնական դպրոց/ հասցե`ԱրամԽաչատրյան 28/ և ժամը 1300-ին՚ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան): Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ  Մկրտչյանը կայցելի  Երևանի թիվ 97  ավագ դպրոց/ հասցե ՆերքինՇենգավիթ 12/12/:

Advertisement
Advertisement
Advertisement