Վիդալը չի վաճառվում. Մարոտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, թե իտալական ակումբը չի պատրաստվում հրաժարվել Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններից։

«Վիդալը չի վաճառվում։ Նա ակումբի ամենակարևոր ֆուտբոլիստներից է։ Արտուրոն երջանիկ է «Յուվենտուսում»»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ  ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»։




Լրահոս