Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական հեղափոխության նպատակը սոսկ պարզ իշխանափոխությունը չէ, այլ, վերջին երկու տասնամյակների ընթացքում միմյանց հաջորդած հանցավոր վարչախմբերի կողմից կեղեքված ժողովրդի ողնաշարն ուղղելը. կամայականության, հանցավոր ամենաթողության, համատարած կոռուպցիայի, ընտարակեղծարարության գաղջ մթնոլորտից երկիրը մաքրելը, դրա հնարավոր վերարտադրությունը բացառելը և իրական իմաստով իշխանությունը ժողովրդին վերադարձնելը: Ինչպես բոլոր, այնպես էլ այս հեղափոխությունը, հատակից ջրի երես հանեց …