Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականը` Արտակ Զեյնալյանը երեկ ասել է. «Ես, գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը, հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»: Միաժամանակ նա մեկնաբանել է. «Այն ամենը, ինչ գիտեք, եւ այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար, նաեւ դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե …