Հուշամեդալներ, թղթադրամներ, արխիվային լուսանկարներ, մետաղադրամներ, երաժշտական գործիքներ, բազմաթիվ փաստաթղթեր եւ, ի վերջո, անկախության հռչակագիրը. այս եւ մի շարք այլ ցուցանմուշներ, որոնք Հայաստանի երրորդ հանրապետության անկախության ապացույցն են, պահվում եւ պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանի Երրորդ հանրապետության սրահում, որը մշտապես պատրաստ է իր հյուրընկալ դռները բացել բոլոր հետաքրքրասերների առաջ: Թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի …