Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին հայտարարել է Դավիթ Բաբայանը։

Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։
Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն,- գրել է նա։




Լրահոս