Սեպտեմբերի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Նիստի ընթացքում հայտարարություններով եւ ելույթներով հանդես եկան Ալբանիայի նախագահությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ, ՌԴ մշտական ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Կիպրոսի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, …