Նախկին օդաչուները կառավարությունից պահանջում են իրենց գումարները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հերթական նիստից առաջ շենքի դիմաց էին հավաքվել նախկին օդաչուներ, ովքեր բողոքում էին իրենց թոշակներից:  Նրանք կտրեցին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ճանապարհը և ներկայացրին իրենց դժգոհությունը:

 Նշենք, որ նրանք արդեն մի քանի տարի  շարունակ պայքարում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:

«Հաշմանդամ օդաչուներ»  հասարակական կազմակերպության կազմում ոչ միայն օդաչուներն են, այլ նաև ինժեներատեխնիկական անձնակազմը և այն կանայք, որոնց ամուսիններն ավիավթարի ժամանակ մահացել են: Նրանք  պահանջում են իրենց գումարները:

Նրանք Արդարադատության նախարարից պահանջեցին միջամտել գործին, որ  վերադարձվի իրենց գումարները:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս