«Արդարություն» կուսակցությունը միանում է ՕԵԿ-ի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը: Քաղաքական խորհրդում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներ:

Քաղաքական խորհուրդը քննարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ և այն ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում գնահատել անընդունելի: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել և որոշում է կայացրել սատարել «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությանը` էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի որոշումը Վարչական դատարանում վիճարկելու գործընթացին:

Քաղաքական խորհուրդը նաև որոշել է հուլիսի 18-ին ժամը 18:30-ին միանալ Ազատության հրապարակում ՕԵԿ հրավիրած հանրահավաքին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը:

«Արդարություն» կուսակցության մամուլի ծառայություն




Լրահոս