Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում. «Օգոստոսի 30-ին՝ ժամը 15:45-ին, Արցախ-Երեւան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Որոշման մեջ նշված է, թե, իբր, օգոստոսի 25-ին հրավիրել են ծանուցումով՝ հարցաքննության, այնինչ որեւէ ծանուցագիր չի …