ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն քննարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ տեղի ունեցած մի քանի միջադեպ:
Ըստ այդմ` մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն որակազրկվել է 1 խաղով: Նա չի կարող օգնել իր թիմին ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպմանը: Ֆուտբոլիստը որակազրկվել է այն բանի համար, որ Գարեթ Բեյլի գոլից հետո վազել է խաղադաշտ և թիմակիցների հետ նշել հաջողությունը:
«Ատլետիկո Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նույնպես որակազրկվել է 1 խաղով, քանի որ հանդիպման ընթացքում սկսել է վիճաբանել «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանի հետ: