Բեյլը բավարար խաղաժամանակ չստանալու դեպքում կարող է լքել Մադրիդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հստակ դիքորոշում ունի իր ապագայի հետ կապված:

Եթե նոր գլխավոր մարզիչ Լոպետեգին չտրամադրի բավարար խաղային ժամանակ, ուելսցին կարող է հեռանալ ակումբից.

«Հնարավոր է ես մնամ «Ռեալում», բայց հնարավոր է՝ ոչ: Անհրաժեշտ է հանդիպել իմ գործակալին, բանն այն է, որ ինձ ավելի շատ խաղաժամանակ է հարկավոր:Ես ինձ հիասթափված էի զգում, երբ ՉԼ եզրափակչում մեկնարկային կազմի մեջ չէի»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «football-espana»-ն:
«Սերուցքայինների» կազմում Բեյլը մասնակցել է 189 խաղի, որոնցում 88 գոլ է խփել:




Լրահոս