Ոչ ոք իրավունք չունի մեղադրել ինձ 2 անհաջող խաղի համար. Դել Բոսկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է իր ապագայի մասին. հայտնում է Marca-ն:

«Ես գործող պայմանագիր ունեմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որի համաձայն՝ դեռ շարունակում եմ գլխավորել հավաքականը:

6 տարվա ընթացքում Իսպանիայի ազգային թիմը բարձունքի վրա էր, և այժմ որևէ մեկն իրավունք չունի մեղադրել ինձ երկու անհաջող խաղերի համար: Ֆեդերացիան գնահատում է իմ կատարած աշխատանքը»,- նշել է նա:




Լրահոս