Անկախության օրն ամերիկացիները 150 մլն հատ հոթ-դոգ են ուտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին ԱՄՆ-ում ամեն տարի տոնում են հոթ-դոգի ազգային օրը: Տոնը նվիրված է ամերիկյան ավանդական ուտեստին: Ոչ ոք հաստատ չգիտի, թե որտեղից է առաջացել «հոթ-դոգ» անվանումը: Անգլերենից թարգմանաբար այն նշանակում է «տաք շուն»: Հայտնի է, որ 1893թ.-ը հայտարարվել էր «բուլկու մեջ նրբերշիկի» տարի:

Հոթ-դոգի օրն ազգային տոն հայտարարվել է ԱՄՆ առևտրային պալատի կողմից 1957թ.-ին: Իսկ 1994թ.-ին ստեղծվել է հոթ-դոգի ազգային խորհուրդ, որը զբաղվում է դրա որակի ուսումնասիրությամբ, համտեսով և գովազդով:

Հոթ-դոգի սիրահարների խորհուրդը դրանց պատրաստման մրցումներ է կազմակերպում՝ հռչակելով 4 հիմնական կանոնները.

18-ից բարձր տարիքի անձանց չի թույլատրվում հոթ-դոգի վրա կետչուպ լցնել,

Հոթ-դոգը չի կարելի ուտել ափսեի մեջ, այլ միայն ձեռքերով,

Ձեռքերի վրա մնացած համեմունքը չի կարելի ջրով լվանալ. այն պետք է լիզել,

Ոչ մի դեպքում չի կարելի դնել հոթ-դոգը ճենապակու վրա:

Վիճակագրական տվյալների համաձայն, միջին ամերիկացին տարեկան ուտում է 60 հոթ-դոգ, տեղեկացնում է Calend-ը: Անկախության օրն ամերիկացիները հափշտակում են 150 մլն հատ հոտդոգ:




Լրահոս