Մոսկվայում ձերբակալվել են հոգեմետ նյութեր ներարկելով կողոպուտ իրականացնող կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնք բոլորը կանայք են: Նրանք կասկածվում են հոգեմետ նյութեր զոհերին ներարկելու միջոցով ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Խումբը բաղկացած է եղել 20-ից 32 տարեկան երեք կանանցից, որոնք երկար ժամանակ բնակվել են Մսսկվայի տարածքում և զբաղվել մարմնավաճառությամբ: Ենթադրվում է, որ կանայք կարող էին նման հանցագործություններ կատարել Մոսկվայում, Կրասնոդարի և Սվերդլովսկի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի այլ տարածքներում:

Այս տարվա մայիսին նրանք հոգեմետ նյութեր են ներարկել երկու տղամարդու՝ 47 և 57 տարեկան: Արդյունքում նրանցից մեկը մահացել է: Զոհերից գողացվել են համակարգիչ, 3 բջջային հեռախոս և 25 հազար ռուբլի: Նրանք կասկածվում են նաև անցած տարվա հուլիսին նման դեղամիջոցի օգտագործմամբ 30-ամյա տղամարդուց թանկարժեք հեծանիվ, բջջային հեռախոս և փող գողանալու մեջ:




Լրահոս