Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել «Բավարիա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է իր կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Նա Յուրգեն Կլոպի թիմում խաղում է 2012 թվականից։ Իսկ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը նա բաց էր թողել Հայաստանի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի չեմպիոնը ձեռք էր բերել դորտմունդյան ակումբից կիսապաշտպան Մարիո Գյոտցեին եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն:




Լրահոս