2014թ. ամենաբարձր վարձատրվող դերասանները. Forbes (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան աստղերի ամենամյա վարկանիշը: Երկրորդ տարին է, ինչ վարկանշի առաջին տեղում է Ռոբերտ Դաունի կրտսերը: Այս պահին դերասանի եկամուտների հիմնական աղբյուրը մնում է Marvel կինոստուդիայի կողմից նկարահանվող «Երկաթե մարդը» ֆիլմաշարը:

Forbes-ի տվյալներով՝ 2013-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում դերասանը վաստակել է 75 մլն դոլար՝ նույնքան, որքան անցած տարի:

Վարկանշի երկրորդ տեղում է դերասան և երաժիշտ Դուեյն «ժայռ» Ջոնսոնը, որի եկամուտն անցած տարի Forbes-ը գնահատել է 52 մլն դոլար: Ամենաբարձր վարձատրվող դերասանների եռյակը եզրափակում է Բրեդլի Կուպերը՝ 46 մլն դոլար եկամուտով:

1

2

3

4

5

6

7

8

9

10

 




Լրահոս