ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավում եմ, որ նրանք մտնում են ու մտնում են վստահ քայլերով, որովհետեւ հիշում եմ ու գիտեմ նրանց»:

Վազգեն Կարախանյան hraparak.am

Հանրապետական կուսակցությունում «ծվարած» այլ կուսակցությունների ղեկավարների մասին ահա թե ինչպես է արտահայտվում հին հանրապետականը: Ափսոս, որ նա ուշացել է իր գնահատականներում: Նրանք մտել վերջացրել են: Այլ հարց է, որ մինչ մտնելը նրանք ոչ թե քայլել, այլ շատ դեպքերում հավուր պատշաճի սողացել են: Ի վերջո, ցուցակ մտնելը տարիների տքնաջան աշխատանք է պահանջում, եւ ՀՀԿ-ի հարյուրյակում լինելը շատերը «վաստակել» են` հենց Վ. Կարախանյանի աչքի առաջ հասակ առնելով: Քանի որ նրանք Հանրապետականին ինչ ասես խոստացել են: Իսկ նեղացածները ոչ թե մոռացվել, այլ անտեսվել են:




Լրահոս