Վրաստանը 2 շաբաթից նոր կառավարություն կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարության նոր կազմը կհաստատվի 2 շաբաթվա ընթացքում: Այս մասին օրերս հայտարարել է Վրաստանի խորհրդարանի քարտուղար Շալվա Թադումաձեն:

«Վրաստանի նախագահը 1 շաբաթվա ընթացքում խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նոր կազմը: Խորհրդարանը պարտավոր է 7 օրվա ընթացքում քննարկել նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Ողջ ընթացքը կտևի առավելագունը 14 օր», – Թադումաձեի խոսքերը մեջբերում է Новости-Грузия-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երկուշաբթի հայտարարել էր 7 նախարարի պաշտոնանկ անելու մասին:




Լրահոս