«Բայց որ ապարատը երկար պահեց վրաս, ես ներվայնացա: Կարող եմ, չէ՞, մտածել, որ նկարում են ինձ, որ հետո նկարս տան քիլլերներին»:
Իհարկե, ներվայնանալն էլ է մարդու համար: Բայց հետաքրքիրն այն է, որ Մհեր Սեդրակյանը ներվայնանում է հենց լրագրողներից: Այնինչ նշված օրը դեպքի վայրում եղել են նաեւ Սերժ Սարգսյանի թիկնապահները: Ի՞նչ է` Մհեր Սեդրակյանը նրա՞նց էլ չէր վստահում: Չէ՞ որ լրագրողները կանգնած են եղել ՀՀԿ աստիճանների վրա: Ամեն դեպքում, ընտրություններից առաջ լավ կլիներ, որ Սեդրակյանը հանգստացներ նյարդերը ու միայնակ լծվեր պայքարին: Առաջիկայում էլի կլինեն լրագրողներ, որոնք կփորձեն լուսանկարել նրան, հո բոլորին «քիլլերների» հետ չպե՞տք է համեմատի: Ի վերջո, ապագա պատգամավոր է: