
Հուլիսի 28-ին, ժամը 16.52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: