
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի նկատմամբ։
«Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ Եվրոպական միությունը չթողնի նրանց մուտք գործել անդամ երկրներ, թեկուզև՝ հանգստի նպատակով։ Թող հանգստանան Չուկոտկայում»,- ասել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: